Երևան-Մոսկվա չվերթը չեղարկվել է օդանավի անսարքության պատճառով. «Արմենիա» ավիաընկերություն
SOCIETYԱյսօր չեղարկվել է Երևան-Մոսկվա չվերթը, ինչն առաջացրել է ուղևորների դժգոհությունը: Չվերթը պետք է իրականացներ «Արմենիա» ավիաընկերությունը:
Ավիաընկերության հանրային կապերի և մարքեթինգնի բաժնի աշկատակից Նինա Մարգարյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց չվերթի չեղարկման պատճառը.
«Չվերթը չեղարկվել է օդանավի անսարքության պատճառով: Այս պահին մեր օպերատորները փորձում են բոլոր ուղևորների հետ կապ հաստատել և որևէ լուծում գտնել»,-ասաց նա՝ նշելով, թե այս պահին այլ մանրամասներ հաղորդել չի կարող:
«Հետագա զարգացումների, հաջորդ չվերթի մասին կտեղեկացնենք ավելի ուշ»,-նշեց Մարգարյանը:
Ավելի վաղ ուղևորները դժգոհություն էին հայտնել, որ ավիաընկերությունից իրենց մանրամասներ չեն հայտնում, չեն ներկայացնում պատճառները և վատ են սպասարկում:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank
5
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard



