Արգենտինայի իշխանությունները կսկսեն երեք տարեկանից երեխաներին պատվաստել COVID-19-ի դեմ
ОБЩЕСТВОԱրգենտինայում բժշկական Anmat կարգավորողը հավանություն է տվել 3-11 տարեկան երեխաների շրջանում կորոնավիրուսի դեմ պատվաստմանը: Այս մասին, ըստ «Ռոսիյսկայա գազետա»-ի, ասել է երկրի առողջապահության նախարար Կարլա Վիսոտին:
Երեխաներին կպատվաստեն չինական Sinopharm դեղամիջոցով: Երկիրն ակնկալում է մինչեւ տարեվերջ ավարտել փոքրիկների պատվաստումները: Այժմ Արգենտինայում այդ տարիքային խմբի 5,5-6 միլիոն երեխա կա: Անհրաժեշտ պատվաստանյութի պաշար երկիրն ունի:
Աշխարհում առաջին անգամ անչափահասներին Կուբայում են սկսել պատվաստել: Այնտեղ պատվաստում են 2-18 տարեկան երեխաներին: Սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին նախատեսվում է ավարտել պատվաստումների արշավը եւ պատվաստանյութ ներարկել կուբացի երիտասարդների ճնշող մեծամասնությանը:
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Устроили клоунаду чтобы удержаться у власти
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?



