Արգենտինայի իշխանությունները կսկսեն երեք տարեկանից երեխաներին պատվաստել COVID-19-ի դեմ
SOCIETYԱրգենտինայում բժշկական Anmat կարգավորողը հավանություն է տվել 3-11 տարեկան երեխաների շրջանում կորոնավիրուսի դեմ պատվաստմանը: Այս մասին, ըստ «Ռոսիյսկայա գազետա»-ի, ասել է երկրի առողջապահության նախարար Կարլա Վիսոտին:
Երեխաներին կպատվաստեն չինական Sinopharm դեղամիջոցով: Երկիրն ակնկալում է մինչեւ տարեվերջ ավարտել փոքրիկների պատվաստումները: Այժմ Արգենտինայում այդ տարիքային խմբի 5,5-6 միլիոն երեխա կա: Անհրաժեշտ պատվաստանյութի պաշար երկիրն ունի:
Աշխարհում առաջին անգամ անչափահասներին Կուբայում են սկսել պատվաստել: Այնտեղ պատվաստում են 2-18 տարեկան երեխաներին: Սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին նախատեսվում է ավարտել պատվաստումների արշավը եւ պատվաստանյութ ներարկել կուբացի երիտասարդների ճնշող մեծամասնությանը:
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
4
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion
5
Unibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders



