Արգենտինայի իշխանությունները կսկսեն երեք տարեկանից երեխաներին պատվաստել COVID-19-ի դեմ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրգենտինայում բժշկական Anmat կարգավորողը հավանություն է տվել 3-11 տարեկան երեխաների շրջանում կորոնավիրուսի դեմ պատվաստմանը: Այս մասին, ըստ «Ռոսիյսկայա գազետա»-ի, ասել է երկրի առողջապահության նախարար Կարլա Վիսոտին:
Երեխաներին կպատվաստեն չինական Sinopharm դեղամիջոցով: Երկիրն ակնկալում է մինչեւ տարեվերջ ավարտել փոքրիկների պատվաստումները: Այժմ Արգենտինայում այդ տարիքային խմբի 5,5-6 միլիոն երեխա կա: Անհրաժեշտ պատվաստանյութի պաշար երկիրն ունի:
Աշխարհում առաջին անգամ անչափահասներին Կուբայում են սկսել պատվաստել: Այնտեղ պատվաստում են 2-18 տարեկան երեխաներին: Սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին նախատեսվում է ավարտել պատվաստումների արշավը եւ պատվաստանյութ ներարկել կուբացի երիտասարդների ճնշող մեծամասնությանը:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



