Փաշինյան–Ալիև հանդիպումը կարող է տեղի ունենալ հնարավոր մոտ ապագայում. Գրիգորյան
ПОЛИТИКАՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանրային հեռուստաընկերության եթերում այս մասին ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Ալիևի՝ Փաշինյանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում հանդիպելու պատրաստակամության մասին հայտարարությանը։
«Մենք հայտարարել ենք, որ բարձրագույն մակարդակում պատրաստ ենք հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ և քննարկել հարցեր։ Մեր պատրաստակամությունը մինչև այդ էլ եղել է, եթե իսկապես պատրաստակամություն լինի Ալիևի կողմից, հուսով ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում քննարկումներ տեղի կունենան, և հանդիպումը հնարավոր մոտ ապագայում կարող է տեղի ունենալ»,- նշել է ԱԽ քարտուղարը։
Նրա խոսքով` կոնֆլիկտն ավարտված չէ, և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների սպասվող այցը տարածաշրջան ևս մեկ անգամ հաստատում է դա։ Գրիգորյանը նշել է` անհրաժեշտություն կա, որ լուծում ստանան կոնֆլիկտի բոլոր բաղադրիչները։
1
Интервью лидера движения «Всеармчнский фронт» Аршака Карапетяна
2
В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого...
3
Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст»
4
Сотрудники посольства регулярно контактировали с Николом. Пашиняном с 1995 года, курируя и координир...
5
Какой была явка на предыдущих выборах? «Паст»



