Փաշինյան–Ալիև հանդիպումը կարող է տեղի ունենալ հնարավոր մոտ ապագայում. Գրիգորյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանրային հեռուստաընկերության եթերում այս մասին ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Ալիևի՝ Փաշինյանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում հանդիպելու պատրաստակամության մասին հայտարարությանը։
«Մենք հայտարարել ենք, որ բարձրագույն մակարդակում պատրաստ ենք հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ և քննարկել հարցեր։ Մեր պատրաստակամությունը մինչև այդ էլ եղել է, եթե իսկապես պատրաստակամություն լինի Ալիևի կողմից, հուսով ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում քննարկումներ տեղի կունենան, և հանդիպումը հնարավոր մոտ ապագայում կարող է տեղի ունենալ»,- նշել է ԱԽ քարտուղարը։
Նրա խոսքով` կոնֆլիկտն ավարտված չէ, և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների սպասվող այցը տարածաշրջան ևս մեկ անգամ հաստատում է դա։ Գրիգորյանը նշել է` անհրաժեշտություն կա, որ լուծում ստանան կոնֆլիկտի բոլոր բաղադրիչները։
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



