Փաշինյան–Ալիև հանդիպումը կարող է տեղի ունենալ հնարավոր մոտ ապագայում. Գրիգորյան
POLITICSՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանրային հեռուստաընկերության եթերում այս մասին ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Ալիևի՝ Փաշինյանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում հանդիպելու պատրաստակամության մասին հայտարարությանը։
«Մենք հայտարարել ենք, որ բարձրագույն մակարդակում պատրաստ ենք հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ և քննարկել հարցեր։ Մեր պատրաստակամությունը մինչև այդ էլ եղել է, եթե իսկապես պատրաստակամություն լինի Ալիևի կողմից, հուսով ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում քննարկումներ տեղի կունենան, և հանդիպումը հնարավոր մոտ ապագայում կարող է տեղի ունենալ»,- նշել է ԱԽ քարտուղարը։
Նրա խոսքով` կոնֆլիկտն ավարտված չէ, և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների սպասվող այցը տարածաշրջան ևս մեկ անգամ հաստատում է դա։ Գրիգորյանը նշել է` անհրաժեշտություն կա, որ լուծում ստանան կոնֆլիկտի բոլոր բաղադրիչները։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



