Հայաստանի գյուղերում կրկին կաշխատեն ուղեգրով
ОБЩЕСТВОԱյն ուսանողները, որոնք բուհերում կուսանեն նպատակային ընդունելությամբ, պետք է առնվազն երեք տարի աշխատեն ուղեգրով: Այս մասին ասված է «Բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին» օրենքի փոփոխություններում, որն այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Ազգային ժողովում ներկայացրել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Նպատակային տեղերի համար դիմորդները կմասնակցեն ընդունելության փոքրաթիվ մրցույթի (ընդհանուրից առանձին): Բայց եթե բուհն ավարտելուց հետո շրջանավարտը հրաժարվի առնվազն 3 տարի աշխատել ուղեգրով, նա ստիպված կլինի վերադարձնել ուսման տարիներին մուծած ուսման վարձի եւ կրթաթոշակի կրկնակի չափով: Նպատակային ուսման ցանկում ներառված կլինեն պետության համար առաջնահերթություն համարվող մասնագիտությունները (գյուղատնտես, բժիշկ, ուսուցիչ):
1
Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»
2
Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»
3
Конституционная «ловушка» и институт сателлитов: как власти должны были решить проблему механизма ре...
4
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
5
Поздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня России



