Հայաստանի գյուղերում կրկին կաշխատեն ուղեգրով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյն ուսանողները, որոնք բուհերում կուսանեն նպատակային ընդունելությամբ, պետք է առնվազն երեք տարի աշխատեն ուղեգրով: Այս մասին ասված է «Բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին» օրենքի փոփոխություններում, որն այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Ազգային ժողովում ներկայացրել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Նպատակային տեղերի համար դիմորդները կմասնակցեն ընդունելության փոքրաթիվ մրցույթի (ընդհանուրից առանձին): Բայց եթե բուհն ավարտելուց հետո շրջանավարտը հրաժարվի առնվազն 3 տարի աշխատել ուղեգրով, նա ստիպված կլինի վերադարձնել ուսման տարիներին մուծած ուսման վարձի եւ կրթաթոշակի կրկնակի չափով: Նպատակային ուսման ցանկում ներառված կլինեն պետության համար առաջնահերթություն համարվող մասնագիտությունները (գյուղատնտես, բժիշկ, ուսուցիչ):
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...
5
Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու



