Հայաստանի գյուղերում կրկին կաշխատեն ուղեգրով
SOCIETYԱյն ուսանողները, որոնք բուհերում կուսանեն նպատակային ընդունելությամբ, պետք է առնվազն երեք տարի աշխատեն ուղեգրով: Այս մասին ասված է «Բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին» օրենքի փոփոխություններում, որն այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Ազգային ժողովում ներկայացրել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Նպատակային տեղերի համար դիմորդները կմասնակցեն ընդունելության փոքրաթիվ մրցույթի (ընդհանուրից առանձին): Բայց եթե բուհն ավարտելուց հետո շրջանավարտը հրաժարվի առնվազն 3 տարի աշխատել ուղեգրով, նա ստիպված կլինի վերադարձնել ուսման տարիներին մուծած ուսման վարձի եւ կրթաթոշակի կրկնակի չափով: Նպատակային ուսման ցանկում ներառված կլինեն պետության համար առաջնահերթություն համարվող մասնագիտությունները (գյուղատնտես, բժիշկ, ուսուցիչ):
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Top Travel Destinations of 2026: IDBank
3
Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastru...
4
Moody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook
5
IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026



