Մեծ Բրիտանիայի իշխանությունները ռեկորդային թվով ներգաղթյալների են ձերբակալել երկիր մտնելու փորձի ժամանակ
МЕЖДУНАРОДНОЕՄեծ Բրիտանիայի իշխանություններն ավելի քան 820 ներգաղթյալի են ձերբակալել, որոնք փորձել են անօրինական ճանապարհով մտնել երկիր Լա Մանշի նեղուցով, որով կղզին բաժանվում է Եվրոպայի մայրցամաքից:
Ինչպես հայտնում է Sky News հեռուստաալիքը՝ հղում անելով երկրի ՆԳՆ տվյալները, սա ռեկորդային ցուցանիշ է մեկ օրվա համար: «Շաբաթ ռեկորդային թվով՝ 828 ներգաղթյալ է կանգնեցվել Մեծ Բրիտանիայի իշխանությունների կողմից Լա Մանշի նեղուցում»,- հայտնել է հեռուստաալիքը:
Աղբյուրի տվյալներով՝ նույն օրը ևս 193 ներգաղթյալ կանգնեցվել է Ֆրանսիայի իշխանությունների կողմից:
Ներգաղթյալները հաճախ են փորձում անցնել Լա Մանշի նեղուցն ու հայտնվել Մեծ Բրիտանիայում, որտեղ նրանց գրավում են սոցիալական ծրագրերն ու փախստականի կարգավիճակ ստանալու հնարավորությունը:
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Америабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «...



