Մեծ Բրիտանիայի իշխանությունները ռեկորդային թվով ներգաղթյալների են ձերբակալել երկիր մտնելու փորձի ժամանակ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեծ Բրիտանիայի իշխանություններն ավելի քան 820 ներգաղթյալի են ձերբակալել, որոնք փորձել են անօրինական ճանապարհով մտնել երկիր Լա Մանշի նեղուցով, որով կղզին բաժանվում է Եվրոպայի մայրցամաքից:
Ինչպես հայտնում է Sky News հեռուստաալիքը՝ հղում անելով երկրի ՆԳՆ տվյալները, սա ռեկորդային ցուցանիշ է մեկ օրվա համար: «Շաբաթ ռեկորդային թվով՝ 828 ներգաղթյալ է կանգնեցվել Մեծ Բրիտանիայի իշխանությունների կողմից Լա Մանշի նեղուցում»,- հայտնել է հեռուստաալիքը:
Աղբյուրի տվյալներով՝ նույն օրը ևս 193 ներգաղթյալ կանգնեցվել է Ֆրանսիայի իշխանությունների կողմից:
Ներգաղթյալները հաճախ են փորձում անցնել Լա Մանշի նեղուցն ու հայտնվել Մեծ Բրիտանիայում, որտեղ նրանց գրավում են սոցիալական ծրագրերն ու փախստականի կարգավիճակ ստանալու հնարավորությունը:
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
3
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
4
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



