Մեծ Բրիտանիայի իշխանությունները ռեկորդային թվով ներգաղթյալների են ձերբակալել երկիր մտնելու փորձի ժամանակ
INTERNATIONAL NEWSՄեծ Բրիտանիայի իշխանություններն ավելի քան 820 ներգաղթյալի են ձերբակալել, որոնք փորձել են անօրինական ճանապարհով մտնել երկիր Լա Մանշի նեղուցով, որով կղզին բաժանվում է Եվրոպայի մայրցամաքից:
Ինչպես հայտնում է Sky News հեռուստաալիքը՝ հղում անելով երկրի ՆԳՆ տվյալները, սա ռեկորդային ցուցանիշ է մեկ օրվա համար: «Շաբաթ ռեկորդային թվով՝ 828 ներգաղթյալ է կանգնեցվել Մեծ Բրիտանիայի իշխանությունների կողմից Լա Մանշի նեղուցում»,- հայտնել է հեռուստաալիքը:
Աղբյուրի տվյալներով՝ նույն օրը ևս 193 ներգաղթյալ կանգնեցվել է Ֆրանսիայի իշխանությունների կողմից:
Ներգաղթյալները հաճախ են փորձում անցնել Լա Մանշի նեղուցն ու հայտնվել Մեծ Բրիտանիայում, որտեղ նրանց գրավում են սոցիալական ծրագրերն ու փախստականի կարգավիճակ ստանալու հնարավորությունը:
1
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
2
Awards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates
3
Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&I...
4
New Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” Offer
5
The Final Round of the Junius Tournament Has Begun



