Ասկերանի շրջանի Արավ գյուղի մոտակայքում հակառակորդը կրակոցներ է արձակել մոտ 10 օր առաջ. գյուղապետ
ОБЩЕСТВОԱսկերանի շրջանի Արավ գյուղի մոտակայքում հակառակորդը կրակոցներ է արձակել մոտ 10 օր առաջ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Արավ գյուղի գյուղապետ Անդրանիկ Ղազարյանը։
Նշենք՝ լրատվամիջոցները գրում են, որ հակառակորդը չորեքշաբթի լույս հինգշաբթի կրակ է բացել Արցախի Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ` Ասկերանի շրջանի Արավ գյուղի մոտ։
Գյուղապետն ասաց, որ վերջին օրերին կրակոցներ չեն հնչել. «Հակառակորդը կրակոցներ արձակել է մոտ 10 օր առաջ։ Կոնկրետ երեկ չի եղել։ Մի 5 օրվա կտրվածքով կրակոցներ հնչել են։ Այդ կրակոցները գիշերն է լսվել՝ մոտ 23։00-ի սահմաններում»։
Ղազարյանն ասաց, որ կրակոցների հետեւանքով վնասներ չեն եղել, տուժածներ նույնպես չկան։
1
Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»
2
А как будут определены 300-500 тысяч? «Паст»
3
Чем Армении грозит прекращение членства в ЕАЭС?
4
В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащие
5
«Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео)



