Ասկերանի շրջանի Արավ գյուղի մոտակայքում հակառակորդը կրակոցներ է արձակել մոտ 10 օր առաջ. գյուղապետ
SOCIETYԱսկերանի շրջանի Արավ գյուղի մոտակայքում հակառակորդը կրակոցներ է արձակել մոտ 10 օր առաջ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Արավ գյուղի գյուղապետ Անդրանիկ Ղազարյանը։
Նշենք՝ լրատվամիջոցները գրում են, որ հակառակորդը չորեքշաբթի լույս հինգշաբթի կրակ է բացել Արցախի Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ` Ասկերանի շրջանի Արավ գյուղի մոտ։
Գյուղապետն ասաց, որ վերջին օրերին կրակոցներ չեն հնչել. «Հակառակորդը կրակոցներ արձակել է մոտ 10 օր առաջ։ Կոնկրետ երեկ չի եղել։ Մի 5 օրվա կտրվածքով կրակոցներ հնչել են։ Այդ կրակոցները գիշերն է լսվել՝ մոտ 23։00-ի սահմաններում»։
Ղազարյանն ասաց, որ կրակոցների հետեւանքով վնասներ չեն եղել, տուժածներ նույնպես չկան։
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
5
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank



