Ասկերանի շրջանի Արավ գյուղի մոտակայքում հակառակորդը կրակոցներ է արձակել մոտ 10 օր առաջ. գյուղապետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱսկերանի շրջանի Արավ գյուղի մոտակայքում հակառակորդը կրակոցներ է արձակել մոտ 10 օր առաջ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Արավ գյուղի գյուղապետ Անդրանիկ Ղազարյանը։
Նշենք՝ լրատվամիջոցները գրում են, որ հակառակորդը չորեքշաբթի լույս հինգշաբթի կրակ է բացել Արցախի Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ` Ասկերանի շրջանի Արավ գյուղի մոտ։
Գյուղապետն ասաց, որ վերջին օրերին կրակոցներ չեն հնչել. «Հակառակորդը կրակոցներ արձակել է մոտ 10 օր առաջ։ Կոնկրետ երեկ չի եղել։ Մի 5 օրվա կտրվածքով կրակոցներ հնչել են։ Այդ կրակոցները գիշերն է լսվել՝ մոտ 23։00-ի սահմաններում»։
Ղազարյանն ասաց, որ կրակոցների հետեւանքով վնասներ չեն եղել, տուժածներ նույնպես չկան։
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



