Ավստրալիայի արտգործնախարարն արձագանքել է Արցախի անկախության ճանաչման կոչով խնդրագրին
МЕЖДУНАРОДНОЕԱվստրալիայի արտգործնախարար, սենատոր Մարիս Փեյնը պաշտոնապես արձագանքել է Ավստրալիայի հայ համայնքի նախաձեռնած՝ Արցախի անկախությունը ճանաչելու խնդրագրին: 3164 ստորագրություն հավաքած այս խնդրագիրը Ներկայացուցիչների պալատին ներկայացվել է 2021-ի փետրվարի 15-ին:
Ի պատասխան խնդրագրին, որում Ավստրալիայի դաշնային կառավարությանը կոչ է արվում «ճանաչել Լեռնային Ղարաբաղի բնիկ հայերի ինքնորոշման հիմնարար իրավունքը», արտգործնախարար Մարիս Փեյնը վերահաստատել է կառավարության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին ու հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ առաջնորդվելով Հելսինկյան եզրափակիչ ակտի բոլոր երեք սկզբունքներով, ներառյալ՝ «մարդկանց հավասար իրավունքներն ու ինքնորոշումը»:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...
4
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации
5
«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам



