Ավստրալիայի արտգործնախարարն արձագանքել է Արցախի անկախության ճանաչման կոչով խնդրագրին
INTERNATIONAL NEWSԱվստրալիայի արտգործնախարար, սենատոր Մարիս Փեյնը պաշտոնապես արձագանքել է Ավստրալիայի հայ համայնքի նախաձեռնած՝ Արցախի անկախությունը ճանաչելու խնդրագրին: 3164 ստորագրություն հավաքած այս խնդրագիրը Ներկայացուցիչների պալատին ներկայացվել է 2021-ի փետրվարի 15-ին:
Ի պատասխան խնդրագրին, որում Ավստրալիայի դաշնային կառավարությանը կոչ է արվում «ճանաչել Լեռնային Ղարաբաղի բնիկ հայերի ինքնորոշման հիմնարար իրավունքը», արտգործնախարար Մարիս Փեյնը վերահաստատել է կառավարության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին ու հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ առաջնորդվելով Հելսինկյան եզրափակիչ ակտի բոլոր երեք սկզբունքներով, ներառյալ՝ «մարդկանց հավասար իրավունքներն ու ինքնորոշումը»:
1
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
2
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
3
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



