Ավստրալիայի արտգործնախարարն արձագանքել է Արցախի անկախության ճանաչման կոչով խնդրագրին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱվստրալիայի արտգործնախարար, սենատոր Մարիս Փեյնը պաշտոնապես արձագանքել է Ավստրալիայի հայ համայնքի նախաձեռնած՝ Արցախի անկախությունը ճանաչելու խնդրագրին: 3164 ստորագրություն հավաքած այս խնդրագիրը Ներկայացուցիչների պալատին ներկայացվել է 2021-ի փետրվարի 15-ին:
Ի պատասխան խնդրագրին, որում Ավստրալիայի դաշնային կառավարությանը կոչ է արվում «ճանաչել Լեռնային Ղարաբաղի բնիկ հայերի ինքնորոշման հիմնարար իրավունքը», արտգործնախարար Մարիս Փեյնը վերահաստատել է կառավարության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին ու հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ առաջնորդվելով Հելսինկյան եզրափակիչ ակտի բոլոր երեք սկզբունքներով, ներառյալ՝ «մարդկանց հավասար իրավունքներն ու ինքնորոշումը»:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ



