Մահացել է երգչուհի և հաղորդավարուհի Ռաֆայելա Կառան
КУЛЬТУРАԵրկուշաբթի մահացել է իտալացի հանրահայտ հաղորդավարուհի, երգչուհի և դերասանուհի Ռաֆայելա Կառան: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով իտալական աղբյուրին, հեռուստահաղորդավարուհին կյանքից հեռացել է 78 տարեկանում:
Կառայի նախկին զուգընկեր, խորեոգրաֆ Սերջո Յապինոն հայտնել է, որ երգչուհին խնդրել է իր համար հասարակ փայտե դագաղ պատրաստել և սափոր՝ մոխիրը պահելու համար: Յապինոյի խոսքով՝ թեև դերասանուհին սեփական երեխաներ չի ունեցել, օգնել է 150 000 անչափահասների, որոնց մասին հոգ է տարել հեռակա կարգով որդեգրման ծրագրի շրջանակում:
Կառան ճանաչում է ձեռք բերել 1970-1980-ականներին: Նրան մեծ համբավ է բերել A far l`amore comincia tu երգը:
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old ...
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026



