Մահացել է երգչուհի և հաղորդավարուհի Ռաֆայելա Կառան
CULTUREԵրկուշաբթի մահացել է իտալացի հանրահայտ հաղորդավարուհի, երգչուհի և դերասանուհի Ռաֆայելա Կառան: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով իտալական աղբյուրին, հեռուստահաղորդավարուհին կյանքից հեռացել է 78 տարեկանում:
Կառայի նախկին զուգընկեր, խորեոգրաֆ Սերջո Յապինոն հայտնել է, որ երգչուհին խնդրել է իր համար հասարակ փայտե դագաղ պատրաստել և սափոր՝ մոխիրը պահելու համար: Յապինոյի խոսքով՝ թեև դերասանուհին սեփական երեխաներ չի ունեցել, օգնել է 150 000 անչափահասների, որոնց մասին հոգ է տարել հեռակա կարգով որդեգրման ծրագրի շրջանակում:
Կառան ճանաչում է ձեռք բերել 1970-1980-ականներին: Նրան մեծ համբավ է բերել A far l`amore comincia tu երգը:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
4
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
5
Converse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference



