Մահացել է երգչուհի և հաղորդավարուհի Ռաֆայելա Կառան
ՄՇԱԿՈՒՅԹԵրկուշաբթի մահացել է իտալացի հանրահայտ հաղորդավարուհի, երգչուհի և դերասանուհի Ռաֆայելա Կառան: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով իտալական աղբյուրին, հեռուստահաղորդավարուհին կյանքից հեռացել է 78 տարեկանում:
Կառայի նախկին զուգընկեր, խորեոգրաֆ Սերջո Յապինոն հայտնել է, որ երգչուհին խնդրել է իր համար հասարակ փայտե դագաղ պատրաստել և սափոր՝ մոխիրը պահելու համար: Յապինոյի խոսքով՝ թեև դերասանուհին սեփական երեխաներ չի ունեցել, օգնել է 150 000 անչափահասների, որոնց մասին հոգ է տարել հեռակա կարգով որդեգրման ծրագրի շրջանակում:
Կառան ճանաչում է ձեռք բերել 1970-1980-ականներին: Նրան մեծ համբավ է բերել A far l`amore comincia tu երգը:
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
3
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



