Ռուս փորձագետը ջուր է լցրել ուկրաինացի քաղաքագետի վրա հաղորդման տաղավարում (տեսանյութ)
ВИДЕОՌուս քաղաքագետ Անդրեյ Սիդորչիկը հարձակվել է ուկրաինացի լրագրող Դմիտրի Գալկինի վրա «Россия 1» հեռուստաալիքի «60 րոպե» թոք շոուի նկարահանումների ժամանակ:
Դեպքի մասին հայտնի է դարձել հաղորդավար Եվգենի Պոպովի շնորհիվ. Նա Telegram-ում հրապարակել է միջադեպի կադրերը: Տեսանյութում երևում է, թե ինչպես Սիդորչիկը վազում Գալկինի մոտ և ջուր լցնում նրա վրա:
«Ամեն ինչ տեղի ունեցավ ակնթարթորեն և անսպասելիորեն, այնպես որ ես երկու մասնագետներին էլ խնդրեցի լքել ստուդիան», - գրել է հաղորդավարը:
Սիդորչիկը Պոպովի դիտողությունից անմիջապես հետո հեռացավ, Գալկինին ստիպված էին երկու անգամ խնդրել: Հաղորդավարը հավելել է, որ միջադեպի պատճառները պարզել են եթերից հետո:
«Պարզվեց, որ Գալկինը Սիդորչիկին անվանել է ֆաշիստ, ինչը, իմ կարծիքով, ավելորդ, բայց բավականին համարժեք արձագանք առաջացրեց», - ամփոփել է Պոպովը:
1
Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак Карапетян
2
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...
3
Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBank
4
Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась...
5
«Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран»



