Ռուս փորձագետը ջուր է լցրել ուկրաինացի քաղաքագետի վրա հաղորդման տաղավարում (տեսանյութ)
ՎԻԴԵՈՌուս քաղաքագետ Անդրեյ Սիդորչիկը հարձակվել է ուկրաինացի լրագրող Դմիտրի Գալկինի վրա «Россия 1» հեռուստաալիքի «60 րոպե» թոք շոուի նկարահանումների ժամանակ:
Դեպքի մասին հայտնի է դարձել հաղորդավար Եվգենի Պոպովի շնորհիվ. Նա Telegram-ում հրապարակել է միջադեպի կադրերը: Տեսանյութում երևում է, թե ինչպես Սիդորչիկը վազում Գալկինի մոտ և ջուր լցնում նրա վրա:
«Ամեն ինչ տեղի ունեցավ ակնթարթորեն և անսպասելիորեն, այնպես որ ես երկու մասնագետներին էլ խնդրեցի լքել ստուդիան», - գրել է հաղորդավարը:
Սիդորչիկը Պոպովի դիտողությունից անմիջապես հետո հեռացավ, Գալկինին ստիպված էին երկու անգամ խնդրել: Հաղորդավարը հավելել է, որ միջադեպի պատճառները պարզել են եթերից հետո:
«Պարզվեց, որ Գալկինը Սիդորչիկին անվանել է ֆաշիստ, ինչը, իմ կարծիքով, ավելորդ, բայց բավականին համարժեք արձագանք առաջացրեց», - ամփոփել է Պոպովը:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



