Ռուս փորձագետը ջուր է լցրել ուկրաինացի քաղաքագետի վրա հաղորդման տաղավարում (տեսանյութ)
VIDEOՌուս քաղաքագետ Անդրեյ Սիդորչիկը հարձակվել է ուկրաինացի լրագրող Դմիտրի Գալկինի վրա «Россия 1» հեռուստաալիքի «60 րոպե» թոք շոուի նկարահանումների ժամանակ:
Դեպքի մասին հայտնի է դարձել հաղորդավար Եվգենի Պոպովի շնորհիվ. Նա Telegram-ում հրապարակել է միջադեպի կադրերը: Տեսանյութում երևում է, թե ինչպես Սիդորչիկը վազում Գալկինի մոտ և ջուր լցնում նրա վրա:
«Ամեն ինչ տեղի ունեցավ ակնթարթորեն և անսպասելիորեն, այնպես որ ես երկու մասնագետներին էլ խնդրեցի լքել ստուդիան», - գրել է հաղորդավարը:
Սիդորչիկը Պոպովի դիտողությունից անմիջապես հետո հեռացավ, Գալկինին ստիպված էին երկու անգամ խնդրել: Հաղորդավարը հավելել է, որ միջադեպի պատճառները պարզել են եթերից հետո:
«Պարզվեց, որ Գալկինը Սիդորչիկին անվանել է ֆաշիստ, ինչը, իմ կարծիքով, ավելորդ, բայց բավականին համարժեք արձագանք առաջացրեց», - ամփոփել է Պոպովը:
1
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
2
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
3
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
4
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



