Իրանը զորավարժություններ է սկսել Կասպից ծովում
МЕЖДУНАРОДНОЕԻրանի ռազմածովային ուժերը զորավարժություններ են սկսել Կասպից ծովում: Ինչպես փոխանցում է «Թասնիմ» գործակալությունը, ռազմածովային ուսումնավարժանքները ստացել են «Կայուն անվտանգություն 1400» անվանումը:
Զորավարժությունների տարածքը զբաղեցնում է 77 000 քառ. կմ տարածք Կասպից ծովի` Իրանի ջրային տարածքում: Զորավարժությունները ներառում են նավատորմի տարբեր ստորաբաժանումների միավորներ, այդ թվում` ռազմանավեր, օդանավեր, ուղղաթիռներ, անօդաչուներ, էլեկտրոնային պաշտպանության համակարգեր: Ուսումնավարժանքներին մասնակցում են ծովային հետևակայիններ և հրամանատարներ:
Վերջին տարիների ընթացքում իրանական նավատորմը մի շարք զորավարժություններ իրականացրել երկրի հյուսիսային և հարավային ափերին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...
4
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации
5
«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам



