Իրանը զորավարժություններ է սկսել Կասպից ծովում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի ռազմածովային ուժերը զորավարժություններ են սկսել Կասպից ծովում: Ինչպես փոխանցում է «Թասնիմ» գործակալությունը, ռազմածովային ուսումնավարժանքները ստացել են «Կայուն անվտանգություն 1400» անվանումը:
Զորավարժությունների տարածքը զբաղեցնում է 77 000 քառ. կմ տարածք Կասպից ծովի` Իրանի ջրային տարածքում: Զորավարժությունները ներառում են նավատորմի տարբեր ստորաբաժանումների միավորներ, այդ թվում` ռազմանավեր, օդանավեր, ուղղաթիռներ, անօդաչուներ, էլեկտրոնային պաշտպանության համակարգեր: Ուսումնավարժանքներին մասնակցում են ծովային հետևակայիններ և հրամանատարներ:
Վերջին տարիների ընթացքում իրանական նավատորմը մի շարք զորավարժություններ իրականացրել երկրի հյուսիսային և հարավային ափերին:
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



