Իրանը զորավարժություններ է սկսել Կասպից ծովում
INTERNATIONAL NEWSԻրանի ռազմածովային ուժերը զորավարժություններ են սկսել Կասպից ծովում: Ինչպես փոխանցում է «Թասնիմ» գործակալությունը, ռազմածովային ուսումնավարժանքները ստացել են «Կայուն անվտանգություն 1400» անվանումը:
Զորավարժությունների տարածքը զբաղեցնում է 77 000 քառ. կմ տարածք Կասպից ծովի` Իրանի ջրային տարածքում: Զորավարժությունները ներառում են նավատորմի տարբեր ստորաբաժանումների միավորներ, այդ թվում` ռազմանավեր, օդանավեր, ուղղաթիռներ, անօդաչուներ, էլեկտրոնային պաշտպանության համակարգեր: Ուսումնավարժանքներին մասնակցում են ծովային հետևակայիններ և հրամանատարներ:
Վերջին տարիների ընթացքում իրանական նավատորմը մի շարք զորավարժություններ իրականացրել երկրի հյուսիսային և հարավային ափերին:
1
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
2
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
3
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



