Հայաստանը տվել է միայն Աղդամի քարտեզը, մյուս քարտեզները հրաժարվում է տալ. Ալիև
ПОЛИТИКАԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Հայաստանը ոչ բոլոր քարտեզներն է իրեն հանձնել: Ինչպես հայտնում է Haqqin.az-ը, Ալիևը ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի գերագույն ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է.
«Միայն Աղդամի շրջանում տեղակայված է եղել 97 000 ական: Մեզ հաջողվել է Հայաստանից ստանալ միայն Աղդամի ականների քարտեզը, մինչդեռ մյուս շրջաններում կան հարյուր հազարավոր ականներ: Հայաստանը հրաժարվում է մեզ վերադարձնել այդ քարտեզները: Պատերազմի ավարտից ի վեր մեր՝ շուրջ 30 քաղաքացիներ ականի պայթյունի հետևանքով մահացել են, ավելի քան 100 մարդ վիրավորում է ստացել»,- ասել է նա:
Ալիևը նշել է, որ ներկայում ԼՂ՝ արդեն իրենց կողմից վերահսկվող տարածքներում ականազերծման և վերականգնման ակտիվ աշխատանքներ են:
1
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
2
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
3
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
4
IDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



