Հայաստանը տվել է միայն Աղդամի քարտեզը, մյուս քարտեզները հրաժարվում է տալ. Ալիև
ՔԱՂԱՔԱԿԱՆԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Հայաստանը ոչ բոլոր քարտեզներն է իրեն հանձնել: Ինչպես հայտնում է Haqqin.az-ը, Ալիևը ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի գերագույն ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է.
«Միայն Աղդամի շրջանում տեղակայված է եղել 97 000 ական: Մեզ հաջողվել է Հայաստանից ստանալ միայն Աղդամի ականների քարտեզը, մինչդեռ մյուս շրջաններում կան հարյուր հազարավոր ականներ: Հայաստանը հրաժարվում է մեզ վերադարձնել այդ քարտեզները: Պատերազմի ավարտից ի վեր մեր՝ շուրջ 30 քաղաքացիներ ականի պայթյունի հետևանքով մահացել են, ավելի քան 100 մարդ վիրավորում է ստացել»,- ասել է նա:
Ալիևը նշել է, որ ներկայում ԼՂ՝ արդեն իրենց կողմից վերահսկվող տարածքներում ականազերծման և վերականգնման ակտիվ աշխատանքներ են:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



