Հայաստանը տվել է միայն Աղդամի քարտեզը, մյուս քարտեզները հրաժարվում է տալ. Ալիև
POLITICSԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Հայաստանը ոչ բոլոր քարտեզներն է իրեն հանձնել: Ինչպես հայտնում է Haqqin.az-ը, Ալիևը ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի գերագույն ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է.
«Միայն Աղդամի շրջանում տեղակայված է եղել 97 000 ական: Մեզ հաջողվել է Հայաստանից ստանալ միայն Աղդամի ականների քարտեզը, մինչդեռ մյուս շրջաններում կան հարյուր հազարավոր ականներ: Հայաստանը հրաժարվում է մեզ վերադարձնել այդ քարտեզները: Պատերազմի ավարտից ի վեր մեր՝ շուրջ 30 քաղաքացիներ ականի պայթյունի հետևանքով մահացել են, ավելի քան 100 մարդ վիրավորում է ստացել»,- ասել է նա:
Ալիևը նշել է, որ ներկայում ԼՂ՝ արդեն իրենց կողմից վերահսկվող տարածքներում ականազերծման և վերականգնման ակտիվ աշխատանքներ են:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



