«Հրապարակ»․ Արմավիրում Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ հանդիպման են բերել ատոմակայանի աշխատակիցներին
ПОЛИТИКА«Հունիսի 7-ին Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արմավիրի մարզ՝ Գայ, Գեղակերտ, Մրգաշատ և այլ համայնքներ, Արմավիր և Մեծամոր քաղաքներ: Մեծամորում նախատեսված է եղել դահլիճային հանդիպում։ Երբ կազմակերպիչները տեսել են, որ դահլիճը չի լցվում, արագորեն մոբիլիզացրել և հանդիպման են բերել Մեծամորի ատոմակայանի աշխատակիցներին։
Նրանք բոլորը պլաստիկ քարտերով են մտնում հատուկ պահպանվող օբյեկտ համարվող ՀԱԷԿ և երբ դահլիճ մտնելու համար սկսել են անցնել մետաորսիչի միջով, սարքը սկսել է ծնգծնգալ և բոլորը ստիպված են եղել իրենց քարտերը հանել և դնել պահակետի սեղանին։ Դրանից հասկացվել է, որ հանդիպումը կազմակերպվել է վարչական ռեսուրսի կիրառմամբ»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



