«Հրապարակ»․ Արմավիրում Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ հանդիպման են բերել ատոմակայանի աշխատակիցներին
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Հունիսի 7-ին Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արմավիրի մարզ՝ Գայ, Գեղակերտ, Մրգաշատ և այլ համայնքներ, Արմավիր և Մեծամոր քաղաքներ: Մեծամորում նախատեսված է եղել դահլիճային հանդիպում։ Երբ կազմակերպիչները տեսել են, որ դահլիճը չի լցվում, արագորեն մոբիլիզացրել և հանդիպման են բերել Մեծամորի ատոմակայանի աշխատակիցներին։
Նրանք բոլորը պլաստիկ քարտերով են մտնում հատուկ պահպանվող օբյեկտ համարվող ՀԱԷԿ և երբ դահլիճ մտնելու համար սկսել են անցնել մետաորսիչի միջով, սարքը սկսել է ծնգծնգալ և բոլորը ստիպված են եղել իրենց քարտերը հանել և դնել պահակետի սեղանին։ Դրանից հասկացվել է, որ հանդիպումը կազմակերպվել է վարչական ռեսուրսի կիրառմամբ»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



