«Հրապարակ»․ Արմավիրում Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ հանդիպման են բերել ատոմակայանի աշխատակիցներին
POLITICS«Հունիսի 7-ին Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արմավիրի մարզ՝ Գայ, Գեղակերտ, Մրգաշատ և այլ համայնքներ, Արմավիր և Մեծամոր քաղաքներ: Մեծամորում նախատեսված է եղել դահլիճային հանդիպում։ Երբ կազմակերպիչները տեսել են, որ դահլիճը չի լցվում, արագորեն մոբիլիզացրել և հանդիպման են բերել Մեծամորի ատոմակայանի աշխատակիցներին։
Նրանք բոլորը պլաստիկ քարտերով են մտնում հատուկ պահպանվող օբյեկտ համարվող ՀԱԷԿ և երբ դահլիճ մտնելու համար սկսել են անցնել մետաորսիչի միջով, սարքը սկսել է ծնգծնգալ և բոլորը ստիպված են եղել իրենց քարտերը հանել և դնել պահակետի սեղանին։ Դրանից հասկացվել է, որ հանդիպումը կազմակերպվել է վարչական ռեսուրսի կիրառմամբ»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



