Ավելի քան 502 մլն ռուբլի. «Ֆորսաժ 9»-ը հանգստյան օրերին գլխավորել է կինովարձույթը ՌԴ-ում և ԱՊՀ երկրներում
КУЛЬТУРА«Ֆորսաժ» ֆիլմաշարի 9-րդ մասը գլխավորել է կինովարձույթը Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում` նախնական տվյալներով` 502,7 մլն ռուբլի հավաքելով հանգստյան օրերին:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հինգշաբթի էկրան է բարձրացել Դոմենիկ Տորետոյի մասին պատմող ֆիլմի հերթական մասը:
Ըստ սյուժեի` հերոսը սկսել է հանգիստ կյանք վարել Լետիի և իր որդու` Բրայանի հետ, սակայն նոր վտանգներ են ի հայտ գալիս: Այս անգամ Դոմենիկը պետք է հանդիպի անցյալի ուրվականներին, եթե ցանկանում է փրկել հարազատներին: Թիմը կրկին վերամիավորվում է:
Ջասթին Լինի մարտաֆիլմը պետք է թողարկվեր դեռևս 2020 թվականի մայիսին, սակայն պրեմիերան հետաձգվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
3
Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBank
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



