Ավելի քան 502 մլն ռուբլի. «Ֆորսաժ 9»-ը հանգստյան օրերին գլխավորել է կինովարձույթը ՌԴ-ում և ԱՊՀ երկրներում
CULTURE«Ֆորսաժ» ֆիլմաշարի 9-րդ մասը գլխավորել է կինովարձույթը Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում` նախնական տվյալներով` 502,7 մլն ռուբլի հավաքելով հանգստյան օրերին:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հինգշաբթի էկրան է բարձրացել Դոմենիկ Տորետոյի մասին պատմող ֆիլմի հերթական մասը:
Ըստ սյուժեի` հերոսը սկսել է հանգիստ կյանք վարել Լետիի և իր որդու` Բրայանի հետ, սակայն նոր վտանգներ են ի հայտ գալիս: Այս անգամ Դոմենիկը պետք է հանդիպի անցյալի ուրվականներին, եթե ցանկանում է փրկել հարազատներին: Թիմը կրկին վերամիավորվում է:
Ջասթին Լինի մարտաֆիլմը պետք է թողարկվեր դեռևս 2020 թվականի մայիսին, սակայն պրեմիերան հետաձգվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



