Ավելի քան 502 մլն ռուբլի. «Ֆորսաժ 9»-ը հանգստյան օրերին գլխավորել է կինովարձույթը ՌԴ-ում և ԱՊՀ երկրներում
ՄՇԱԿՈՒՅԹ«Ֆորսաժ» ֆիլմաշարի 9-րդ մասը գլխավորել է կինովարձույթը Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում` նախնական տվյալներով` 502,7 մլն ռուբլի հավաքելով հանգստյան օրերին:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հինգշաբթի էկրան է բարձրացել Դոմենիկ Տորետոյի մասին պատմող ֆիլմի հերթական մասը:
Ըստ սյուժեի` հերոսը սկսել է հանգիստ կյանք վարել Լետիի և իր որդու` Բրայանի հետ, սակայն նոր վտանգներ են ի հայտ գալիս: Այս անգամ Դոմենիկը պետք է հանդիպի անցյալի ուրվականներին, եթե ցանկանում է փրկել հարազատներին: Թիմը կրկին վերամիավորվում է:
Ջասթին Լինի մարտաֆիլմը պետք է թողարկվեր դեռևս 2020 թվականի մայիսին, սակայն պրեմիերան հետաձգվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...



