Կիպրոսում բրիտանուհին AstraZeneca-ով պատվաստումից հետո մահացել է թրոմբոզից
МЕЖДУНАРОДНОЕԿիպրոսում գրանցվել է առաջին մահվան դեպքը AstraZeneca դեղամիջոցով կորոնավիրուսի դեմ պատվաստվածների շրջանում։ 39-ամյա բրիտանոհին պատվաստումից հետո մահացել է թրոմբոզից։ Եվրոպական դեղերի գործակալությունը պետք է պարզի մահվան կապը պատվաստանյութի հետ, հաղորդում է Filelefteros-ը՝ վկայակոչելով Կիպրոսի OKYPY հանրային առողջապահական ծառայությունների կազմակերպությանը: Սկզբնապես կինը բուժվում էր Պաֆոսի հիվանդանոցներից մեկում, բայց նրա վիճակի լրջության պատճառով նրան տեղափոխել էին Նիկոսիայի հիվանդանոց: Մայիսի սկզբին բրիտանուհին պատվաստվել էր Պաֆոսում ՝ AstraZeneca պատվաստանյութով: Հայտնի է, որ մեկ այլ 40-ամյա կին ունեցել է թրոմբոէմբոլիա և այժմ գտնվում է լավ վիճակում և շարունակում է բուժումը Նիկոսիայի հիվանդանոցներից մեկում:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



