Կիպրոսում բրիտանուհին AstraZeneca-ով պատվաստումից հետո մահացել է թրոմբոզից
INTERNATIONAL NEWSԿիպրոսում գրանցվել է առաջին մահվան դեպքը AstraZeneca դեղամիջոցով կորոնավիրուսի դեմ պատվաստվածների շրջանում։ 39-ամյա բրիտանոհին պատվաստումից հետո մահացել է թրոմբոզից։ Եվրոպական դեղերի գործակալությունը պետք է պարզի մահվան կապը պատվաստանյութի հետ, հաղորդում է Filelefteros-ը՝ վկայակոչելով Կիպրոսի OKYPY հանրային առողջապահական ծառայությունների կազմակերպությանը: Սկզբնապես կինը բուժվում էր Պաֆոսի հիվանդանոցներից մեկում, բայց նրա վիճակի լրջության պատճառով նրան տեղափոխել էին Նիկոսիայի հիվանդանոց: Մայիսի սկզբին բրիտանուհին պատվաստվել էր Պաֆոսում ՝ AstraZeneca պատվաստանյութով: Հայտնի է, որ մեկ այլ 40-ամյա կին ունեցել է թրոմբոէմբոլիա և այժմ գտնվում է լավ վիճակում և շարունակում է բուժումը Նիկոսիայի հիվանդանոցներից մեկում:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



