Կիպրոսում բրիտանուհին AstraZeneca-ով պատվաստումից հետո մահացել է թրոմբոզից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿիպրոսում գրանցվել է առաջին մահվան դեպքը AstraZeneca դեղամիջոցով կորոնավիրուսի դեմ պատվաստվածների շրջանում։ 39-ամյա բրիտանոհին պատվաստումից հետո մահացել է թրոմբոզից։ Եվրոպական դեղերի գործակալությունը պետք է պարզի մահվան կապը պատվաստանյութի հետ, հաղորդում է Filelefteros-ը՝ վկայակոչելով Կիպրոսի OKYPY հանրային առողջապահական ծառայությունների կազմակերպությանը: Սկզբնապես կինը բուժվում էր Պաֆոսի հիվանդանոցներից մեկում, բայց նրա վիճակի լրջության պատճառով նրան տեղափոխել էին Նիկոսիայի հիվանդանոց: Մայիսի սկզբին բրիտանուհին պատվաստվել էր Պաֆոսում ՝ AstraZeneca պատվաստանյութով: Հայտնի է, որ մեկ այլ 40-ամյա կին ունեցել է թրոմբոէմբոլիա և այժմ գտնվում է լավ վիճակում և շարունակում է բուժումը Նիկոսիայի հիվանդանոցներից մեկում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



