Պուտինն ասել է, որ խաղաղության մասին պետք չէ խոսել մեզ հետ. խոսնակ
МЕЖДУНАРОДНОЕՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ չգիտի՝ Պուտինը տեղյակ է արդյո՞ք Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի ցանկության մասին՝ հանդիպել իր հետ ինչ-որ տեղ, բացի՝ Մոսկվայից: Այսպես նա մեկնաբանել է Զելենսկիի խոսքերը, ով ցանկություն էր հայտնել Պուտինի հետ հանդիպել Վատիկանում:
«Մենք դեռ ելնում ենք այն բանից, որ Պուտինն ասել է՝ քանի որ մենք համակարտության կողմ չենք, Դոնբասի, այսինքն՝ խաղաղության մասին պետք չէ խոսել մեզ հետ: Այդ մասին պետք է խոսել քառյակի հետ: Ինչ վերաբերում է Պուտինի հետ հանդիպմանը, նա ասել է, որ պատրաստ է երկկողմ հարաբերությունները քննարկելու համար հանդիպել Մոսկվայում»,-ասել է նա:
Նա նաև հայտնել է, որ Մոսկվան ու Վատիկանն այս պահի դրությամբ հանդիպման վերաբերյալ պաշտոնական հարցում չեն ստացել Կիևից:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



