Պուտինն ասել է, որ խաղաղության մասին պետք չէ խոսել մեզ հետ. խոսնակ
INTERNATIONAL NEWSՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ չգիտի՝ Պուտինը տեղյակ է արդյո՞ք Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի ցանկության մասին՝ հանդիպել իր հետ ինչ-որ տեղ, բացի՝ Մոսկվայից: Այսպես նա մեկնաբանել է Զելենսկիի խոսքերը, ով ցանկություն էր հայտնել Պուտինի հետ հանդիպել Վատիկանում:
«Մենք դեռ ելնում ենք այն բանից, որ Պուտինն ասել է՝ քանի որ մենք համակարտության կողմ չենք, Դոնբասի, այսինքն՝ խաղաղության մասին պետք չէ խոսել մեզ հետ: Այդ մասին պետք է խոսել քառյակի հետ: Ինչ վերաբերում է Պուտինի հետ հանդիպմանը, նա ասել է, որ պատրաստ է երկկողմ հարաբերությունները քննարկելու համար հանդիպել Մոսկվայում»,-ասել է նա:
Նա նաև հայտնել է, որ Մոսկվան ու Վատիկանն այս պահի դրությամբ հանդիպման վերաբերյալ պաշտոնական հարցում չեն ստացել Կիևից:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



