Պուտինն ասել է, որ խաղաղության մասին պետք չէ խոսել մեզ հետ. խոսնակ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ չգիտի՝ Պուտինը տեղյակ է արդյո՞ք Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի ցանկության մասին՝ հանդիպել իր հետ ինչ-որ տեղ, բացի՝ Մոսկվայից: Այսպես նա մեկնաբանել է Զելենսկիի խոսքերը, ով ցանկություն էր հայտնել Պուտինի հետ հանդիպել Վատիկանում:
«Մենք դեռ ելնում ենք այն բանից, որ Պուտինն ասել է՝ քանի որ մենք համակարտության կողմ չենք, Դոնբասի, այսինքն՝ խաղաղության մասին պետք չէ խոսել մեզ հետ: Այդ մասին պետք է խոսել քառյակի հետ: Ինչ վերաբերում է Պուտինի հետ հանդիպմանը, նա ասել է, որ պատրաստ է երկկողմ հարաբերությունները քննարկելու համար հանդիպել Մոսկվայում»,-ասել է նա:
Նա նաև հայտնել է, որ Մոսկվան ու Վատիկանն այս պահի դրությամբ հանդիպման վերաբերյալ պաշտոնական հարցում չեն ստացել Կիևից:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



