Իրանում խոստացել են պատասխանել Սիրիայի ուղղությամբ իսրայելական հարվածներին
МЕЖДУНАРОДНОЕԻսրայելը պատասխան կստանա Սիրիային հարվածներ հասցնելու համար: Այս մասին լիբանանյան Al-Mayadeen հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Սիոնիստները կարծում են, որ նրանք կարող են հարձակվել Սիրիայի վրա առանց պատասխան ստանալու: Վերջին օրերի և ապագայի գործողությունները վտանգի տակ կդնեն Իսրայելի շահերը ... դիմադրության ճակատը կպատասխանի սիոնիստներին»,-ասել է Բաղերին:
«Իրանի զինված ուժերը պատրաստ է վճռական պատասխան տալ թշնամիների ցանկացած սպառնալիքին կամ գործողությանը»,-ընդգծել է նա:
Իսրայելը պարբերաբար հարվածներ է հասցնում Սիրիայի տարածքին Լիբանանից և Սիրիայի և Իսրայելի միջև վիճելի Գոլանի բարձունքներից:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



