Իրանում խոստացել են պատասխանել Սիրիայի ուղղությամբ իսրայելական հարվածներին
INTERNATIONAL NEWSԻսրայելը պատասխան կստանա Սիրիային հարվածներ հասցնելու համար: Այս մասին լիբանանյան Al-Mayadeen հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Սիոնիստները կարծում են, որ նրանք կարող են հարձակվել Սիրիայի վրա առանց պատասխան ստանալու: Վերջին օրերի և ապագայի գործողությունները վտանգի տակ կդնեն Իսրայելի շահերը ... դիմադրության ճակատը կպատասխանի սիոնիստներին»,-ասել է Բաղերին:
«Իրանի զինված ուժերը պատրաստ է վճռական պատասխան տալ թշնամիների ցանկացած սպառնալիքին կամ գործողությանը»,-ընդգծել է նա:
Իսրայելը պարբերաբար հարվածներ է հասցնում Սիրիայի տարածքին Լիբանանից և Սիրիայի և Իսրայելի միջև վիճելի Գոլանի բարձունքներից:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



