Իրանում խոստացել են պատասխանել Սիրիայի ուղղությամբ իսրայելական հարվածներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելը պատասխան կստանա Սիրիային հարվածներ հասցնելու համար: Այս մասին լիբանանյան Al-Mayadeen հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Սիոնիստները կարծում են, որ նրանք կարող են հարձակվել Սիրիայի վրա առանց պատասխան ստանալու: Վերջին օրերի և ապագայի գործողությունները վտանգի տակ կդնեն Իսրայելի շահերը ... դիմադրության ճակատը կպատասխանի սիոնիստներին»,-ասել է Բաղերին:
«Իրանի զինված ուժերը պատրաստ է վճռական պատասխան տալ թշնամիների ցանկացած սպառնալիքին կամ գործողությանը»,-ընդգծել է նա:
Իսրայելը պարբերաբար հարվածներ է հասցնում Սիրիայի տարածքին Լիբանանից և Սիրիայի և Իսրայելի միջև վիճելի Գոլանի բարձունքներից:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



