Մեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է «Հարի Փոթեր»-ից հայտնի դերասանուհին
КУЛЬТУРАՄեծ Բրիտանիայում քաղցկեղից  մահացել է «Հարի Փոթեր» ֆիլմաշարից հայտնի դերասանուհի Հելեն Մաքքրորին: Այս մասին թվիթերյան էջում տեղեկացրել է նրա ամուսինը` դերասան Դեմիեն Լյուիսը:
«Ես կոտրված սրտով տեղեկացնում եմ, որ քաղցկեղի դեմ հերոսական պայքարից հետո գեղեցիկ և հզոր կին Հելեն Մաքքրորին մահացել է: Նա մահացավ նույն կերպ, ինչպես և ապրում էր` անվախ: Աստված, ինչպես ենք մենք սիրում նրան և գիտենք, թե որքան բախտավոր ենք, որ նա եղել է մեր կյանքում»,-գրել է Դեմիեն Լյուիսը:
«Հարի Փոթեր» ֆիլմաշարում 52-ամյա դերասանուհին մարմնավորել է Նարցիսա Մալֆոյին ՝ Լյուսիուս Մալֆոյի կնոջը և Դրակո Մալֆոյի մորը:
Բացի այդ, «Թագուհի» ֆիլմում Մաքքրորին խաղացել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլեերի կնոջ` Շերիի դերը:
			
			
			
			
			
				
			
			
			
								
					1
					
					Возрождение под куполом: в Ереване открылась Tashir Arena
				
								
					2
					
					Британцы пытаются усилить свое влияние вокруг Армении: «Паст»
				
								
					3
					
					Трамп-младший посетит Армению: «Паст»
				
								
					4
					
					Власти хотят «продать» обществу предвыборную услугу за счет Самвела Карапетяна? «Паст»
				
								
					5
					
					Оксана Самойлова о разводе с Джиганом: Ему надо повзрослеть
				
							
			
			
		


