Մեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է «Հարի Փոթեր»-ից հայտնի դերասանուհին
CULTUREՄեծ Բրիտանիայում քաղցկեղից  մահացել է «Հարի Փոթեր» ֆիլմաշարից հայտնի դերասանուհի Հելեն Մաքքրորին: Այս մասին թվիթերյան էջում տեղեկացրել է նրա ամուսինը` դերասան Դեմիեն Լյուիսը:
«Ես կոտրված սրտով տեղեկացնում եմ, որ քաղցկեղի դեմ հերոսական պայքարից հետո գեղեցիկ և հզոր կին Հելեն Մաքքրորին մահացել է: Նա մահացավ նույն կերպ, ինչպես և ապրում էր` անվախ: Աստված, ինչպես ենք մենք սիրում նրան և գիտենք, թե որքան բախտավոր ենք, որ նա եղել է մեր կյանքում»,-գրել է Դեմիեն Լյուիսը:
«Հարի Փոթեր» ֆիլմաշարում 52-ամյա դերասանուհին մարմնավորել է Նարցիսա Մալֆոյին ՝ Լյուսիուս Մալֆոյի կնոջը և Դրակո Մալֆոյի մորը:
Բացի այդ, «Թագուհի» ֆիլմում Մաքքրորին խաղացել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլեերի կնոջ` Շերիի դերը:
			
			
			
			
			
				
			
			
			
								
					1
					
					Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Conc...
				
								
					2
					
					
With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched
				
								
					3
					
					Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation ...
				
								
					4
					
					IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference
				
								
					5
					
					Opportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region...
				
							
			
			
		


