Մեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է «Հարի Փոթեր»-ից հայտնի դերասանուհին
ՄՇԱԿՈՒՅԹՄեծ Բրիտանիայում քաղցկեղից  մահացել է «Հարի Փոթեր» ֆիլմաշարից հայտնի դերասանուհի Հելեն Մաքքրորին: Այս մասին թվիթերյան էջում տեղեկացրել է նրա ամուսինը` դերասան Դեմիեն Լյուիսը:
«Ես կոտրված սրտով տեղեկացնում եմ, որ քաղցկեղի դեմ հերոսական պայքարից հետո գեղեցիկ և հզոր կին Հելեն Մաքքրորին մահացել է: Նա մահացավ նույն կերպ, ինչպես և ապրում էր` անվախ: Աստված, ինչպես ենք մենք սիրում նրան և գիտենք, թե որքան բախտավոր ենք, որ նա եղել է մեր կյանքում»,-գրել է Դեմիեն Լյուիսը:
«Հարի Փոթեր» ֆիլմաշարում 52-ամյա դերասանուհին մարմնավորել է Նարցիսա Մալֆոյին ՝ Լյուսիուս Մալֆոյի կնոջը և Դրակո Մալֆոյի մորը:
Բացի այդ, «Թագուհի» ֆիլմում Մաքքրորին խաղացել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլեերի կնոջ` Շերիի դերը:
			
			
			
			
			
				
			
			
			
								
					1
					
					Մինչև 6 տարեկան երեխաներին տրամադրվող աջակցության ծրագիրը կդառնա մշտական նպաստ
				
								
					2
					
					ԱՄՆ-ում անօրինական պահվող երեխան վերադարձվեց Հայաստան՝ մորը
				
								
					3
					
					Արսեն Թորոսյանը` կենսաթոշակների բարձրացման մասին
				
								
					4
					
					Լավրովը ուղղակի զգուշացնում է Հայաստանին և Կենտրոնական Ասիային
				
								
					5
					
					Մտածում եմ` իմ երեխան չէ․ քննչական գործողություններ՝ 3-ամյա Տիգրանի հոր մասնակցությամբ
				
							
			
			
		


