Ուկրաինայում 4-րդ մարդն է մահացել կորոնավիրուսի դեմ հնդկական պատվաստանյութով պատվաստվելուց հետո
МЕЖДУНАРОДНОЕՈւկրաինայում չորրորդ մահն է գրանցվել կորոնավիրուսի դեմ Covishield պատվաստանյութով պատվաստվելուց հետո, որը մշակվել է Հնդկաստանում AstraZeneca-ի արտոնագրով: Այս մասին հայտարարել է Լվովի երկրամասի նահանգապետ Մաքսիմ Կոզիցկին:
«Ապրիլի 16-ին 63 տարեկան տղամարդ է մահացել: Լվովի մարզային պետական վարչակազմի Առողջապահության դեպարտամենտի տեղեկությունների համաձայն, 2021 թվականի ապրիլի 15-ին տղամարդը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ AstraZeneca / Covishield պատվաստանյութով»,-ֆեյսբուքում գրել է նահանգապետը:
Նրա խոսքերով, դեպքը դասվել է որպես «ոչ բարենպաստ իրադարձություն պատվաստումից հետո»: Այժմ գործը քննվում է պատվաստումների հետևանքների վերաբերյալ հատուկ հանձնաժողովի մոտ:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



